Մեր Մասին

Ողջու՜յն, սիրելի՛ օգտատերեր․

    Harmar.am –ը ստեղծվել է, որպեսզի Դուք հնարավորություն ունենաք Հայաստանում պատվիրել IKEA բրենդի ապրանքներ և վայելել գեղեցիկ կենցաղ և հարմարավետություն շվեդական չափանիշներով։

   Այստեղ Դուք կգտնեք բացարձակապես ամեն ինչ՝ Ձեր տունը ճաշակով կահավորելու, Ձեր ինտերիերին թարմություն ու նոր ոճ հաղորդելու, իրերն ավելի հարմար դասավորելու և արդյունքում փոքր տարածքներն ավելի արդյունավետ օգտագործելու համար:

  Հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհում հիացած են IKEA-ի դիզայներների շշմեցուչիչ մտահաղացումներով։ Ամենագեղեցիկ գույնային լուծումները, կահույքի, լուսավորության պարագաների, գորգերի ու ծաղկամանների մինիմալիստական դիզայնը և միևնույն ժամանակ տպավորիչ տեսքը, IKEA ապրանքները դարձնում են ցանկալի ձեռքբերում։

  Harmar.am –ում կարող եք ներկայացված ամենալայն տեսականուց ընտրել Ձեզ անհրաժեշտ կահույքից մինչև կենցաղային անհրաժեշտության մանրուքներ, սպասք ու մանկական պարագաներ, ձևակերպել պատվերը և 7-ից 10 աշխատանքային օրվա ընթացքում ստանալ առաքանին Ձեր բնակարանում։

Մաղթում ենք Ձեզ հաճելի գնումներ։

"ՌԵՆԹԱԼ ՍՈԼՈՒՇՆՍ" ՍՊԸ

ՀՎՀՀ 01269591

հ/հ 15700 26331940100